Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման խոսնակ, գեներալ Յահյա Սարին X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Իսրայելի տարածքում գտնվող ծայրահեղ կարևոր թիրախներին։
Նրա խոսքով՝ գործողությունից հետո թիրախային բազաներում և իսրայելական օդանավակայաններում գործունեությունը դադարեցվել է։
Սարին հավելել է, որ «Եմենի զինված ուժերը կշարունակեն նոր ռազմական գործողություններ իրականացնել Իսրայելի ռեժիմի դեմ՝ ի աջակցություն ճնշված պաղեստինյան ժողովրդի»։