APM Terminals Poti ընկերությունում «Ազատություն» ռադիոյի վրացական ծառայությանը հաստատել են Փոթի նավահանգստով Հայաստան ֆրանսիական սպառազինության տարանցումը։ Ըստ ԶԼՄ-ների՝ խոսքը Bastion բազմաթիրախային զրահամեքենաների մասին է։
«Կոնկրետ այս դեպքում բեռը ստացվել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից եւ ուղարկվել Հայաստան, երկիր, որի վրա պատժամիջոցները չեն տարածվում։ Բացի այդ, Վրաստանի կառավարության հստակ ցուցումների եւ սահմանափակումների բացակայության պայմաններում APM Terminals Poti-ն զրկված է բեռն (որը պատժամիջոցների տակ չէ) ընդունելու հարցում անհիմն հրաժարվելու հնարավորությունից»,- ասված է Փոթիի նավահանգիստը կառավարող ընկերության հայտարարությունում։