Համասը կդադարեցնի պատասխան հարձակումները, եթե Իսրայելը դադարեցնի իր ցեղասպանությունը Գազայի ժողովրդի դեմ։ Այս մասին Ժնեւում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի արտակարգ իրավիճակների գծով տեղակալ Մարտին Գրիֆիթի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլայանը, գրում է Mehr-ը։
Հանդիպման ընթացքում իրանցի դիվանագետն ընդգծել է հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կասեցնելու «Իսրայելական ռեժիմի հանցագործությունները պաղեստինցիների դեմ պաշարված Գազայի հատվածում»։ Անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ իր վերջին հանդիպումներին՝ Ամիր-Աբդոլլահյանն ասել է, որ Համասը կդադարեցնի իր հակահարձակումները, եթե Իսրայելը դադարեցնի իր ցեղասպանությունը Գազայի հատվածում։ Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բանտարկյալներին ազատելու համար։
Նրա խոսքով՝ Իսրայելը պատերազմում հաղթելու շանսեր չունի, և պատերազմը շարունակելը միայն ավելացնում է «ամերիկյան կառավարության՝ որպես Սիոնիստական ռեժիմի ամենամեծ աջակիցի ծախսերը»։
Գազա ուղարկվող մարդասիրական օգնության ծավալը շատ փոքր է, և ՄԱԿ-ը պետք է անհապաղ և լուրջ միջոցներ ձեռնարկի այդ հարցում, հավելել է նա՝ նշելով, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հասնելու համար ՄԱԿ-ը կարող է հույս դնել Իրանի օգնության վրա։