Կաթոլիկական եկեղեցին Սերբիայում տոնում է քրիստոնեության որպես պետական կրոնի ընդունման 1700 ամյակը: Տոնակատարությունը տեղի է ունենալու այսօր սեպտեմբերի 21-ին երկրի հարավում գտնվող Նիշ քաղաքում: Այս մասին հաղորդում է dpa գործակալությունը: Սպասվում է, որ քաղաքային մարզադաշտում կայանալիք պատարագին, որը վարելու է Միլանի կարդինալ Անջելո Սկոլան, ներկա են գտնվելու հազարավոր ուխտավորներ բալկանյան երկրներից:

Այս տարի կաթոլիկները նշում են Միլանի հրովարտկի 1700 ամյակը, որը թվագրվում է 313 թվով և որով Կոնստանդիանոս կայսրը թույլատրեց քրիստոնեության բացահայտ դավանումը Հռոմերական կայսրության արևելյան և արևմտյան հատվածներում, որը կարևոր քայլ էր քրիստոնեության որպես պետական կրոն հռչակելու համար: Կոստանդիանոս կայսրը ծնվել է Նիշ քաղաքում, որը Հռոմեական կայսրության շրջանում Նայիս անունն էր կրում: