Հայաստանի տարածքում դեկտեմբերի 12-13-ին, 14-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ դեկտեմբերի 11-ին, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։Screenshot 2023-12-10 122947.png (165 KB)


Երևանում դեկտեմբերի 12-13-ին հնարավոր է կարճատև անձրև։ Գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։