ԵՄ արտաքին գործերի և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից առաջ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանին աջակցության խնդրին։
«Արևելյան գործընկերության ողջ տարածքում բարդ իրավիճակ է ստեղծվել՝ Բելառուսում, Ուկրաինայում, ինչպես նաև Հարավային Կովկասում... Լավ նորություն է, որ Վրաստանն առաջ է շարժվում դեպի ԵՄ անդամակցություն, սակայն իրավիճակը Հայաստանում պահանջում է մեր վճռական աջակցությունը։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք ուժեղացնել այն»,- ասել է Բորելը: