Ճանաչված պարուհի եւ երգչուհի Varda-ն դարձել է Ուկրաինայի ТЕТ հեռուստաալիքի «Икона стиля» ամենաէքստրեմալ շոուի հաղթող:
Հաղորդումից հետո երգչուհին Twitter-ի իր էջում կիսվել է տպավորություններով. «Սարսափելի էր կանգնել բեմին վրա եւ լսել աղմուկը, որով մասնակիցներն ընկնում էին, եւ սպասել, որ գուցե ընկնելու քո հերթն էլ եկավ… Իհարկե, ես սիրում եմ եւ սովորել եմ հաղթել, բայց այդ դեռ սկիզբն է, առջեւում «Икона стиля» շոուի սուպերեզրափակիչն է, որին մասնակցելու են մեր երկրի ամենագեղեցիկ ու նորաոճ աղջիկները!!!
Հ.Գ. Շնորհակալություն բոլորին, ով դիտել եւ անհանգստացել է ինձ համար»: