Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ուժային կառույցներին եւ իրավապահ մարմիններին հրամայել է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կանգնած են Իրանի հարավ-արեւելքում ուրբաթ տեղի ունեցած ահաբեկչության հետեւում, որի հետեւանքով զոհվել է 11 ոստիկան, տեղեկացրել է Tasnim-ը։
«Հերթական անգամ գլոբալ մեծամտության խամաճիկային գործակալների կեղտոտ ձեռքերը արյունոտվեցին կույր եւ վախկոտ ահաբեկչական հարձակման մեջ Ռասկ շրջանի ոստիկանական վարչության վրա հարձակմամբ եւ հանգեցրին նահատակության եւ վիրավորումների մեր երկրի նվիրյալ ոստիկանների շրջանում»,- նշվել է Իրանի նախագահի ուղերձում։
Խոր ցավակցություններ հայտնելով զոհվածների ընտանիքներին՝ Ռայիսին հայտնել է, որ անհրաժեշտ է շտապ պարզել հանցագործության մեղավորներին եւ կազմակերպիչներին։
Ուրբաթ վաղ առավոտյան «Ջաիշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման (այն Իրանում ավելի հայտնի է որպես «Ջաիշ ալ-Դուլմ») գրոհայինները ներխուժել էին Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունք եւ սպանել 11 ոստիկանի, վիրավորել մի քանի մարդու։