Գազայի բնակչության կեսը սովի է մտնված։ «Օգնության ծավալը չի բավարարում պահանջմունքի անգամ մի մասը»,- նշել է Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) X-ի հաղորդագրությունում։
Գազային անհրաժեշտ պարենի ընդամենը 10 տոկոսն է գալիս Գազայի հատված վերջին 70 օրերին, ավելի վաղ կանադական CBC News ալիքի հարցազրույցում տեղեկացրել էր ՊՀԾ Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Քորին Ֆլյայշերը։
Երկու շաբաթ առաջ ՊՀԾ-ն նախազգուշացրել էր, որ պաղեստինցի տնային տնտեսությունների 97 տոկոսը հատվածի հյուսիսում եւ 83 տոկոսը հարավում տեղեկացրել են սննդամթերքի անբավարարության մասին։
ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության տվյալներով՝ այդ ժամանակվանից տասնյակ հազարավոր տեղահանվածներ են եկել ամենահարավային Ռաֆահ նահանգ՝ անվտանգություն փնտրելով։
«Հազարավոր մարդիկ [Ռաֆահում] հերթ են կանգնում օգնության բաշխման կետերի առջեւ, նրանք ուտելիքի, ջրի, բնակարանի եւ պաշտպանության կարիք ունեն, չկան զուգարաններ եւ ջրամատակարարման համակարգեր, սանիտարական պայմաններ»,- ասել են ՄԱԿ վարչությունում։
Նշենք, որ HRW-ը հրապարակել է զեկույց, որում մեղադրել է Իսրայելին քաղցը որպես զենք Գազայի հատվածում օգտագործելու համար՝ դա անվանելով «ռազմական հանցագործություն»։ Իսրայելի կառավարության ներկայացուցիչը այդ մեղադրանքն անվանել է «սուտ» եւ մեղադրել է ՀԱՄԱՍ-ին սննդամթերքի անբավարարության մեջ։