Մենք տեսանք ԵՄ դիվանագիտության ղեկավարի հայտարարությունը, այսպես կոչված, մարդու իրավունքների պատժամիջոցներին երրորդ երկրների միանալու մասին, նախնական տարբերակով այդ ցանկում հայտնվեցին Հայաստանն ու Ադրբեջանը, բայց որոշ ժամանակ անց նրանք հրաշքով անհետացան այնտեղից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իմ կարծիքով, ավելի ճիշտ կլինի այս հարցն ուղղել բրյուսելյան աճպարարներին, քանի որ սա իսկապես ինչ-որ կախարդանք է՝ սեփական փաստաթղթերի տարբեր տարբերակների ձեռնածություն: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա Բրյուսելի բոլոր փորձերը՝ իր սահմանափակումներին միջազգային իրավական նորմերին համապատասխանության տեսք հաղորդելու՝ երրորդ երկրներին կեռիկով կամ խաբեբայությամբ ներքաշելով, դատարկ և ապարդյուն վարժություն են։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շրջանցելու նպատակով ԵՄ-ի միակողմանի սահմանափակող միջոցները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են։
Բայց, այսպես կոչված, ԵՄ մարդու իրավունքների պատժամիջոցներին աջակցող երկրների ցանկից Հայաստանի և Ադրբեջանի հայտնվելու, ապա անհետացման պատմությունը հենց վառ օրինակ է Բրյուսելի քաղաքականության մեջ նեոգաղութատիրական մտածողության: Սա նաեւ վառ օրինակ է նրա, թե ինչ է արևմտյան հանրությունը՝ ԱՄՆ գլխավորությամբ, ուղղակիորեն ցանկանում նրանցից, ես չէի ասի նույնիսկ այս երկրներից, այլ երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավելուց:
Մենք խոսեցինք այս մասին։ Միակ նպատակն ու խնդիրը կապված չէ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հետ, սա բացառապես ցանկությունն է՝ հերթական անգամ ինչ-որ հակառուսական կետ զբաղեցնելու, հակառուսական բարձունք գրավելու, հերթական անգամ ամրապնդվել հակառուսական դիրքորոշումներում Ռուսաստանի անմիջական մերձակայքում, եւ թույլ չտալ իրականանա այն դրական ու արդյունավետը, որը մշակվել է Ռուսաստանի օգնությամբ...
Եվ այդ փորձերում ԵՄ-ն գնում է հնարավոր ամեն ինչի, այդ թվում բացահայտ կեղծիքի: Վստահ եմ, որ սա ոչ թե պատահականություն է, ոչ թե տառասխալ է, այլ ուղղակի կեղծիք։ Կցանկանայի, որ սա դաս դառնա բոլորի համար, թե ինչպես պետք է զգոն լինել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում»,- նշել է նա։