ԱՄՆ-ը հեռահար ռմբակոծիչ է ուղարկել Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ համատեղ վարժանքների համար՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ Փհենյանն անցկացրել Է բալիստիկ հրթիռի առաջին միջցանցային փորձարկումը հինգ ամսվա ընթացքում, հայտնում է AP-ն։
Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ Հարավային Կորեայի Ջեջու կղզու մոտ եռակողմ զորավարժությունները նպատակ ունեն ուժեղացնել երկրների համատեղ արձագանքը Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքներին։
Զորավարժություններին մասնակցել է B-1B ռմբակոծիչ, ինչպես նաև հարավկորեական և ճապոնական կործանիչներ:
Հյուսիսային Կորեան ավելի վաղ ռմբակոծիչի տեղակայումն անվանել էր ԱՄՆ թշնամանքի ապացույց և պատասխանել էր հրթիռների փորձարկումով:
Հյուսիսային Կորեան երկուշաբթի զորավարժությունների ընթացքում ծովում արձակել է «Հվասոն-18» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը նախատեսված էր որպես նախազգուշացում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առճակատման քայլերի մասին: Հյուսիսային Կորեան վկայակոչել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև վերջերս կայացած հանդիպումը, որտեղ քննարկվել են միջուկային զսպման ծրագրերը:
ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան քննադատել են բալիստիկ հրթիռի արձակումը և դա որակել որպես սադրանք՝ ասելով, որ այն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր: