Ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթի խաղում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց գավաթակիր «Թուլուզին»։
Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։
Մրցակցի դարպասը գրավեցին հարավկորեացի կիսապաշտպան Լի Կան Ինը եւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
ՊՍԺ-ն 12-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի սուպերգավաթը եւ ռեկորդակիր է այդ ցուցանիշով։
Ֆրանսիայի սուպերգավաթ
ՊՍԺ - «Թուլուզ»՝ 2:0 (տեսանյութ)
Լի Կան Ին, 3, Կիլիան Մբապե, 44