Քիմ Քարդաշյանին չեն հուզում իր նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի նոր կնոջ հետ համեմատությունները, սակայն Բիանկա Սենսորիի՝ գրեթե մերկ լուսանկարները «տարօրինակ» են թվում նրան, քանի որ Քանյեն ամուսնության ընթացքում միշտ խնդրել է նրան «թաքցնել իր սեքսուալությունը»:
46-ամյա Քանյեն քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ իր Instagram-ում կիսվել է 29-ամյա Բիանկայի բաց լուսանկարներով։ Լուսանկարներից մեկում նա պատկերված է մորթե տոպով, ինչը երկրպագուներին դրդել է մատնանշել դիզայների եւ Քիմի անսովոր նմանությունը:
Բայց չնայած բազմաթիվ համեմատություններին՝ ինսայդերները պնդում են, որ Քիմը թույլ չի տալիս, որ համեմատությունները «տապալեն» իրեն: «Բոլորն ուզում են, որ Քիմը ցնցվի այն բանից, որ Բիանկան կրկնօրինակում է իր ոճը, բայց այդպես չէ»,- DailyMail.com-ին ասել է Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը,-«Քիմը, իսկապես, կարծում է, որ Բիանկան իրեն նման է: Նա, սակայն, մի փոքր տարօրինակ է համարում այն, որ Քանյեի հետ եղած ամբողջ ընթացքում նախկին ամուսինը փորձում էր «ծածկել» իրեն եւ չէր ցանկանում, որ ինքը ցուցադրեր իր մարմինը:
«Քանյեն այժմ հակառակն է անում Բիանկայի հետ՝ նա ցանկանում է, որ կինը հնարավորինս քիչ հագուստ կրի՝ ընդգծելով իր սեքսուալությունը: Բայց Քիմը Բիանկայի նկատմամբ ոչ մի վատ վերաբերմունք չունի: Ինչպես ենթադրվում է, նրանք լավ հարաբերությունների մեջ են:
Բիանկան շատ լավ է վերաբերվում նրանց երեխաներին, իսկ երեխաները կարծես շատ են սիրում նրան»,-շարունակել է աղբյուրը,-«Սա ամենակարեւորն է Քիմի համար։ Ի վերջո, Քանյեն երջանիկ է եւ չի խառնվում Քիմի կյանքին»։
Բիանային մի քանի անգամ տեսել են Քանյեի եւ Քիմի չորս երեխաների հետ։