ԿԸՀ-ն արդեն հրապարակել է ընտրության արդյունքների նախնական տվյալները: Եվ այդ տվյալների համաձայն հստակ երևում է, թե որ ընրատարածքում ինչպիսի մասնակցություն է գրանցվել: Երեկ` քվեարկության օրը, արդեն հայտնի էր, որ Հանրապետական գործարար պատգամավորներն ու օլիգարխները ջանք չեն խնայում իրենց կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի համար ձայներ ապահովելու գարծում:
Թիվ 7 ընտրատարածքը, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը հայտնի է որպես ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտրատարածք:
մամուլու շրջանառվող լուրերի համաձայն, ինպես նաև նախագհի թեկնածուների վստահված անձանց փոխանցմաբ այս ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանը լավ է աշխատել ընտրության օրը:
Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների Ալեքսանյանը 17 հազար 463 ձայն է ապահովել գործող նախագահի համար, որը Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած քվեները գերազանցում է 4 հազար 508-ով: