Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին 3 ներկայացուցիչները:

Նրանք են 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը, 74 կգ քաշային կարգի Արսեն Ջուլֆարակյանը և 120 կգ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Եղիազարյանը: