Մադրիդի «Ռեալը» նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում տեղի ունեցած եզրափակիչում Արքայական թիմը 4:1 հաշվով չեմպիոն «Բարսելոնային»։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։


Կատալոնական թիմի գոլը խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

Երկրորդ խաղակեսում «Ռեալը» մեծացրեց առավելությունը բրազիլացի կիսապաշտպան Ռոդրիգոյի գոլի շնորհիվ։

Վերջնամասը «Բարսելոնան» անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ 71-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։

«Ռեալը» 13-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։

Իսպանիայի Սուպերգավաթ, եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 4:1 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 7, 10, 39, 11մ, Ռոդրիգո, 64 - Ռոբերտ Լեւանդովսկի, 33

Հեռացում՝ Ռոնալդ Արաուխո («Բարսելոնա»), 71, երկրորդ դեղին քարտ