Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաները էականորեն աճում են 2024 թ. հունվարի 1-ից: Այդ մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ներկայացրել է նաեւ տեսանյութ:
«Նվազումը միայն Երևանի և Ծաղկաձորի դեպքում է, որտեղ սեփական եկամուտների պոտենցիալն էականորեն մեծ է:
Անկախ սրանից, մենք կոնկրետ ծրագրերով համաչափ աջակցում ենք նաև Երևանին ու Ծաղկաձորին, այդ թվում՝ սեփական եկամուտների աճն ապահովելու հարցում»,- նշված է գրառման մեջ: