Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է պաշտոնանկությունը։
«Քրտինք, արյուն, արցունքներ, ուրախություն, տխրություն, սեր, եղբայրներ, պատմություն, սիրտ, հավերժություն»,- գրել է Մոուրինյոն։
Մոուրինյոն «Ռոման» գլխավորել էր 2021թ․ ամռանը։ 2022-ին «Ռոման» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, 2023-ին հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։
«Ռոմայում» նրան փոխարինել է ակումբի նախկին խաղացող Դանիելե Դե Ռոսին։
Իտալիայի առաջնության 20 տուրից հետո «Ռոման» 29 միավորով 9-րդ տեղում է։