«Ես մի մարդ եմ, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այս բեռը»,- իր հարցազրույցներից մեկում ինքն իրեն այսպես է բնորոշել նա:
Հրանտ Դինքը դավադրաբար սպանվեց 2007 թ-ի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, հետևից արձակված 3 կրակոցից։ Այս հանցագործությունը կարելի էր պատահականություն կամ սխալմունք համարել, եթե Դինքը հայտնված չլիներ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Իսկ նա հանրահայտ էր դարձել այն պարզ պատճառով, որ փորձել էր հակադրվել Թուրքիայի օրենքներին ու հասարակական կարծիքին։ Աշխարհի առաջատար մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական ու քաղաքական գործիչներ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը։
Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։ Հրանտ Դինքի սպանության կազմակերպման համար մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը: