Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Ալի Ռեզա Թանգսիրին ասել է, որ Եմենի զինված ուժերն իրենց կամքով որոշել են արգելել Իսրայելին պատկանող կամ Իսրայել մեկնող նավերին նավարկել Բաբ ալ-Մանդաբի նեղուցով՝ առանց որևէ մեկի հրամանին ենթարկվելու։ , հայտնում է Tasnim-ը։
«Եմենն անկախ պետություն է՝ հզոր բանակով և ուժեղ առաջնորդով, ով գործում է անկախ և որևէ մեկից հրաման չի ընդունում», - ասել է կոնտրադմիրալ Ալի Ռեզա Թանգսիրին՝ ի պատասխան Կարմիր ծովում իսրայելական նավերի վրա Եմենի ուժերի հարձակումների:
Նա նշել է, որ «Եմենի հերոսները գործնական աջակցություն են հայտնել Գազայում պաղեստինցի ժողովրդին»։
Կոնտրադմիրալ Թանգսիրին հավելել է, որ Եմենի ուժերը «չեն կարող հանդուրժել Գազայում մահմեդական ընտանիքների նահատակությունը»։