Իրանը ոչ մի կապ չունի Հորդանան-սիրիական սահմանին ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը, փոխանցում է IRNA-ն։
Դիվանագետը նշել է, որ նման հայտարարություն է արել՝ կապված Թեհրանի հասցեին Վաշինգտոնի վարչակազմի մեղադրանքների հետ։
Հունվարի 28-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ իրանամետ խմբավորումների կողմից անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում երեք ամերիկացի զինվոր է զոհվել, 34-ը՝ վիրավորվել։