«Եվրատեսիլը» կորցնում է իր հեղինակությունը: Միանգամից հինգ պետություն հրաժարվել են մասնակցել հաջորդ երգի մրցույթին, որը տեղի է ունենալու 2014 թվականին Դանիայում: Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի, Լյուքսեմբուրգի և Անդորրայի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ուղարկելու իրենց մասնակիցներին:

Խորվաթիան չի ցանկանում մասնակցել տնտեսական պատճառներով, քանի որ երկրում իբրև թե ճգնաժամ է և ներկայացումը պատրաստելու համար փողեր չկան: Այդ նույն պատկերացումներով առաջնորդվել նաև Անդորրան և Լյուքսեմբուրգը: Բացի դա այս պետությունների ներկայացուցիչները նշել են, որ իրենց բնակչությունը այլևս չի հետաքրքրվում Եվրատեսիլով: Մրցույթի նկատմամբ հետաքրքրության անկման մասին նշել են նաև Չեխիայում: Իսկ սլովակները դիվանագիտական բացատրություն են տվել հայտարարելով, որ Եվրատեսիլը իրենց հնարավորություններից դուրս է գտնվում: Նախկինում երկիրը երբեք չի հաղթել մրցույթում: Ինչպես հիշեցնում է Сегодня.ua-ն Ուկրաինան գտնվում է 13 պետությունների շարքում, որոնք դեռևս չեն հաստատել իրենց մասնակցությունը: