ւկրաինայի Զինված ուժերը, անձնակազմի եւ սպառազինությունների անբավարարության հետ կապված, մարտական գործողությունների վարման նախաձեռնությունը տալիս են Ռուսաստանին եւ փորձում պահել դիրքերը, տեղեկացրել է The New York Times թերթը։
Քանի որ պատերազմն ընթանում է արդեն երրորդ տարին, ուկրաինացիները թվաքանակով եւ սպառազինություններով զիջում են։ Այն բանից հետո, երբ նրանք առաջին տարում գերիշխում էին մարտական գործողություններում եւ հիմնականում համառորեն պայքարում էին երկրորդ տարում, այժմ իմպուլսը զիջել են Ռուսաստանին։ Հիմա նրանք պայքարում են դիրքերը պահելու համար։
Ականանետներին հարկավոր են հրետանային արկեր։ Զորքերը թիկունքից միանում են հետեւակային զորամասերին ճակատում, եւ առկա է կրիտիկականորեն կարեւոր նյութերի անբավարարություն զրահատեխնիկայի նորոգման եւ սպասարկման համար։
Օրինակ, ուկրաինացիները չեն կարող իրենց թույլ տալ կրակել հարձակվող հակառակորդի մեկ կամ երկու զինվորի վրա, ուստի ռուսները դիրքավորվել եւ հաճախ տեղափոխվում են ոչ մեծ խմբերով իրենց առաջնագծում։ Նրանք փորձում են բավականաչափ զինվորներ հավաքել, որպեսզի գրոհեն ուկրաինական խրամատն ու ջախջախեն պաշտպաններին։
Կիեւը վերջերս հայտարարեց մոտ 500 մլն դոլար հատկացնելու մասին Ռուսաստանի հետ սահմանին ամրություններ կառուցելու եւ ավելի խոր պաշտպանական գիծ ստեղծելու համար Դոնբասի արեւելքում, որը կարող է պահեստային դիրք ծառայել, եթե ռուսները խոշոր առաջընթացի հասնեն։
Մարտական գործողությունների էպիկենտրոնը մնում է Ավդեեւկան Արեւելյան Դոնեցկի մարզում, որտեղ ռուսները անխնա հարձակումներ են գործում՝ չնայած խոչընդոտներին։ Նրանք շաբաթներ շարունակ պայքարել են քաղաքի ծայրամասում արդյունաբերական խարամի կույտի վերահսկմանը հասնելու համար՝ այնտեղ ուղարկելով զորքեր միայն այն բանի համար, որ ոչնչացվեն համազարկերով։ Նրանք թունելներով հասնում են քաղաքի փողոցներ եւ ուկրաինական դիրքերի դեմ բաց թողնում պայթուցիկով լիցքավորված անօդաչուներ։
Բայց նրանց գրոհները Ավդեեւկայում եւ այլ տեղերում ավելի խոշոր նպատակի են ծառայում՝ առավելության հասնել այն պահին, երբ ամերիկյան ռազմական օգնությունն Ուկրաինային կդադարի, եւ ջախջախել ուկրաինացիներին ամբողջովին։
Ներկա պահին ռուսական զորքերը հասնում են միայն աննշան հաջողությունների։
Անցած ամիս The New York Times-ի լրագրողները կարողացան հետեւել մի քանի մարտերի Ավդեեւկայի եւ մեկ այլ ավերված քաղաքի՝ Ուգլեդարի շուրջ։ Դրանք երկու թեժ կետեր են արեւելյան ճակատում։ Ռուսների կորուստների մասշտաբը ակնհայտ էր մարտադաշտում ընկած զինվորների բզկտված մարմիններով։
Ուկրաինացիներն օգտագործում են ականներ եւ այլ խոչընդոտներ, որպեսզի ռուսական տեխնիկան ուղղեն դեպի խոցման գոտիներ, որտեղ դրանք կարող են ոչնչացվել ծանր զենքերով գրեթե ամեն անգամ, երբ զրահատանկային գրոհ ձեռնարկեն։ Նրանք օգտագործում են Արեւմուտքի մատակարարած մարտական մեքենաները եւ տանկերը որպես որսորդ-մարդասպաններ, երբ ռուսական զորքերը մոտենում են ուկրաինական դիրքերին։
Քանի որ ճակատի որոշ հատվածներում ռուսներն այժմ կարող են հինգ անգամ ավելի շատ արկեր արձակել, քան ուկրաինացիները, վերջիններն ստիպված են ավելի հաճախ դիմել ռումբերով լիցքավորված հեռահար կառավարվող դրոններին, որոնք հայտնի են որպես FPV։
Սակայն Ուկրաինայի կրակային հզորությունը նախկինի պես սահմանափակ է։ Ռուսները նախկինի պես գերիշխում են երկնքում։
Չնայած պարզ չէ, թե որքան ժամանակ Կիեւը կկարողանա պահել պաշտպանությունը, եթե նրա արեւմտյան դաշնակիցները շարունակեն հզոր ռազմական աջակցություն չցուցաբերել, ուկրաինական ուժերը շարունակում են ծանր վնաս հասցնել ռուսական ուժերին՝ հիմնականում պահելով պաշտպանությունը։
Հոկտեմբերից, երբ Ռուսաստանը վերսկսեց հարձակողական գործողությունները, նա կորցրել է 365 հիմնական մարտական տանկ եւ մոտ 700 զրահամեքենա, «բայց հասել է միայն աննշան տարածքային նվաճումների», անցած երկուշաբթի տեղեկացրել է ռազմական հետախուզության բրիտանական գործակալությունը։
Այնուամենայնիվ, բրիտանական հետախուզությունը նախազգուշացրել է, որ Ռուսաստանն ամենայն հավանականությամբ կկարողանա «շարունակել պահել հարձակողական ակտիվությունը տեսանելի ապագայում»։
Բայց եւ այնպես, Ռուսաստանի անգամ ոչ մեծ հաջողությունները ռիսկեր են ստեղծում Ուկրաինայի համար։ Մարյինկայի զավթումը (Ավդեեւկայից ոչ հեռու) ռուսներին թույլ տվեց գրոհի նոր գիծ բացել մեկ այլ քաղաքի՝ Ուգլերոդի դեմ հյուսիսից։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Կրեմլի ռազմավարությունն այն է, որպեսզի հյուծի ուկրաինացիներին, եւ նրա ուժերը լավ տեղեկացված են ուկրաինական հրետանու անբավարարության մասին, ասում են զինվորները, եւ մշտապես ճշտում են մարտավարությունը, որպեսզի կարողանան գերազանցություն ստանալ։