Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Բելգորոդի մերձակայքում կործանված Իլ-76 ինքնաթիռում ուկրաինացի ռազմագերիներ չեն եղել։
«Արդյո՞ք մեր բանտարկյալներն այնտեղ են եղել, վստահաբար կարող եմ ասել՝ ոչ»,- ասել է Դանիլովը Бабель հրատարակությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով, եթե Իլ-76-ում ռազմագերիներ լինեին, կործանման վայրում ավելի շատ «կենսաբանական նյութ» կլիներ։
Իլ-76 ինքնաթիռը կործանվել է հունվարի 24-ին Բելգորոդի շրջանում։ Ինչպես հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, օդանավում եղել են 65 ուկրաինացի ռազմագերիներ, որոնց տեղափոխում էին փոխանակման նպատակով։
Ռուսական կողմը պնդում է, որ Իլ-76-ի կործանման հետևում կանգնած են ուկրաինական ուժերը։
Ուկրաինայի հետախուզությունը հաստատել է, որ այդ օրը իսկապես ռազմագերիների միջև փոխանակում էր պատրաստվում։ Միևնույն ժամանակ, Գլխավոր հետախուզության վարչությունը հայտարարել է նաև, որ չի կարող ասել, թե ով է եղել կործանված ինքնաթիռում։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					