Քիմ Քարդաշյանը եւ NFL-ի աստղ Օդել Բեքհեմ կրտսերը ցանկանում էին գաղտնի պահել իրենց սիրավեպը՝ ելնելով ֆուտբոլիստի որդու հանդեպ հարգանքից եւ փորձելով խուսափել Քանյե Ուեսթի արձագանքից, գրում է DailyMail.com-ը՝ վկայակոչելով ինսայդերներին:
Նրանց սիրավեպի մասին խոսակցություններն առաջին անգամ հայտնվեցին անցած տարվա սեպտեմբերին։ «Քիմը ռոմանտիկ հարաբերություններ է սկսել Օդելի հետ անցյալ ամառվանից եւ կարծում էր, թե նրան հաջողվել է դա գաղտնի պահել»,-DailyMail.com-ին ասել է աղբյուրը,-«Նա այս պահին ուրիշ ոչ մեկի հետ չի հանդիպում, համենայն դեպս, այդպես գիտեն նրա մտերիմները»:
Նրա խոսքով՝ զույգը որոշել է ամեն ինչ գաղտնի պահել, որպեսզի խուսափեն կեղծ ենթադրություններից այն մասին, թե Քիմը «տնաքանդ է»: Նրանք սկսել են հանդիպել այն բանից հետո, երբ Օդելը բաժանվել է ընկերուհուց՝ Լորեն «Լոլո» Վուդից, որի հետ նա ունի մեկ տարեկան որդի՝ Զիդնին։
«Քիմը, իրականում, ցանկանում էր գաղտնի պահել սիրավեպը երկու պատճառով»,-շարունակել է աղբյուրը,-«Նախ՝ Օդելը մեկ տարեկան տղա ունի։ Նրանք երկուսն էլ ցանկանում էին խուսափել խոսակցություններից, թե իբր նա Լորենին թողել է Քիմի համար»:
Ինսայդերը հավելել է, որ զույգի մեկ այլ առանցքային խնդիրը Քիմի նախկին ամուսինը՝ Քանյեն է։ «Քիմը ցանկանում է ամեն գնով խուսափել այն ամենից, ինչի միջով ստիպված եղավ անցնել Փիթ Դեւիդսոնը Քանյեի պատճառով: Միայն ժամանակի հարց է, թե երբ Քանյեն հրապարակավ ինչ-որ բան կասի, բայց նա դեռեւս չունի կոշտ ապացույցներ»: