Լոս Անջելեսում կայացել է «Էմմի» մրցանակաբաշխության 65-րդ արարողությունը: Մրցանակները հանձնվել են հոլիվուդյան «Nokia» թատրոնում: Այս մասին հայտնում է E-online-ը:

Նշենք, որ դրամատիկ սերիալների լավագույն ռեժիսոր է ճանաչվել Դեւիդ Ֆինչերը՝ «Թղթախաղե տնակ»-ի համար: Հենրի Բրոմելը «Լավագույն սցենար» անվանակարգում մրցանակ է ստացել «Հայրենիք» դրամատիկ սերիալի սցենարի համար:

Սթիվեն Սփիլբերգը՝ լավագույն ռեժիսուրայի համար, իսկ գլխավոր դերակատար Մայքլ Դուգլասը՝ առաջին պլանի լավագույն դերի համար: 

Դերասանուհի Կլեր Դեյնսը  «Էմմի» ստացավ, որպես դրամատիկ սերիալի լավագույն դերակատար: 

Դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասաններ են դարձել Բոբբի Կանավալլեն եւ Աննա Գաննը:

Լավագույն երգիծական դերասանուհի է ճանաչվել Ջուլիա Լուի-Դրեյֆուսը, իսկ երգիծական սերիալների լավագույն դերասան՝ Ջիմ Պարսոնսը:

Երգիծական ժանրում երկրորդ պլանի լավագույն դերասաններ են ճանաչվել Մերիթ Ուիվերը եւ Թոնի Հեյլը: Երգիծական սերիալի լավագույն սցենարի մրցանակին արժանացել են Թինա Ֆեյն ու Թրեյսի Ուիգֆիլդը՝ «Ստուդիա 30» աշխատանքի համար:

Լավագույն ժամանցային հեռուստաշոու է ճանաչվել «Ձայն» նախագիծը: