Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ասել է, որ Ալեքսեյ Նավալնին իր կյանքով է վճարել նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք ստեղծված ճնշումների համակարգին դիմակայելու համար։
«Ալեքսեյ Նավալնին իր կյանքով վճարեց ճնշումների համակարգին դիմակայելու համար», - գրել է Սեժուրնետը X սոցիալական ցանցում: «Նրա մահը քրեական գաղութում մեզ հիշեցնում է Վլադիմիր Պուտինի ռեժիմի իրականության մասին»:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նաև ցավակցություն է հայտնել Նավալնիի ընտանիքին և ռուս ժողովրդին։