ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է թույլ տա Ալեքսեյ Նավալնու մահվան հանգամանքների անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն անցկացնել:
Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ Բորելը նշում է, որ Նավալնու մահվան համար պատասխանատու են Ռուսաստանի նախագահն ու Ռուսաստանի իշխանությունները:
«ԵՄ-ը կգործադրի բոլոր ջանքերը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը և իշխանություններին ու լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու նրանց գործողությունների համար: Անհապաղ պետք է ազատ արձակել բոլոր այն մարդկանց, ովքեր Ռուսաստանում ձերբակալվել են Ալեքսեյ Նավալնու հիշատակի ակցիայի ժամանակ: Նավալնին իր ողջ կյանքի ընթացքում անհավանական խիզախություն է ցուցաբերել, իսկ Պուտինն ու նրա ռեժիմը վախեցել են նրանից»,- ասել է Բորելը: