Երգչուհի Ռիհաննան հանգստանում է Թայլանդում և Twitter-իր էջում հրապարակել է այնտեղ արված իր նոր լուսանկարները, որոնցում նա այնպիսի բիկինիով է, որն ավելի է ընդգծում նրա կազմվածքը:
Այդ լուսանկարներից մեկն էլ սկանդալի պատճառ է դարձել:
Երկու տղամարդ Փհուկետ կղզում «բիզնես» են ձեռնարկել՝ զբոսաշրջիկներին առաջարկելով նկարահանվել կապիկների հետ: Ցանկացողներից մեկն էլ Ռիհանան է եղել:
Twitter-ում եւ Phuket Gazette պարբերականի կայքում գեր լորիի հետ Ռիհանայի լուսանկարի քննարկումը գրավել է Թայլանդի ոստիկանության ուշադրությունը: Ամեն ինչ ավարտվել է երկու կասկածյալի ձերբակալությամբ: