ՀԱՊԿ քարտուղարությունը Երեւանից անդամակցության կասեցման մասին դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզը, ըստ երեւույթին, վերաբերում է կազմակերպության մի շարք միջոցառումներին` հանրապետության չմասնակցելուն, РИА Новости–ին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից։

«Մինչ օրս, ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին դիմում չի ստացել։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու մասին է, որոնք վերջերս իրականացվել են կազմակերպության կողմից»,- РИА Новости-ին ասել են ՀԱՊԿ քարտուղարությունից։


Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։