Այս գիշեր ուկրաինական ռուսաստանյան հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի շրջանի և Սև ծովի վրա վեց անօդաչու են ոչնչացրել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Այս գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների դեմ ինքնաթիռային տեսակի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։
Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են անօդաչու թռչող սարքեր Բելգորոդի շրջանի տարածքում (2 անօդաչու) և Սև ծովի վրա (4 անօդաչու)»,- ասվում է հաղորդագրության մեջ։