Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ավագանու անդամները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին: Այս մասին քաղաքապետը հայտնել է ֆեյսբուքյան էջում: Մասնավորապես գրել է.
« Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու, ժողովրդի քվեն մշտապես պաշտպանվելու է, և մեր պետությունը շարունակելու է իր անկախ, ինքնիշխան ընթացքը հանուն Հայաստանի Հանրապետության երջանիկ ապագայի։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ ծաղիկներ խոնարհեցինք Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մա
տուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»: