Իրանում կրակի փառատոնի զոհերի թիվը հասել է 26-ի, տուժել է 4 360 մարդ։ Այս մասին տեղեկացրել է Mehr գործակալությունը։
Իրանի արտակարգ ծառայությունների ղեկավարի խոսքով՝ տոների ժամանակ մոտ 1,4 հազար շտապօգնության կայան բերվել է բարձր պատրաստվածության վիճակի։ Միայն Թեհրանում մեկ օրում ստացվել է 1,8 հազար զանգ հրդեհի վտանգի մասին, 2 բնակիչ զոհվել է։ Քաղաքացիները հիմնականում այրվածքներ են ստանում խարույկների վրայով թռչելիս եւ ինչպես հարկն է պիրոտեխնիկան չօգտագործելիս։
Մարտի 21-ին՝ Իրանի Նոր տարուն նախորդող չորեքշաբթի օրն ամեն տարի Իրանում նշվում է հնագույն տոներից մեկը՝ Չահարշանբե-Սուրին՝ «Կարմիր չորեքշաբթի»։ Միլիոնավոր իրանցիներ դուրս են գալիղ փողոցներ եւ խարույկներ վառում, որոնց վրայով թռչում են ամբողջ գիշեր։