Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷՖ-ՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
«ԷՖ-ՏԵՔՍ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2023թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 918 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 60 աշխատատեղ՝ 125 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 95-ի՝ 175 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 918 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 69 մլն դրամ: