Իտալիայի իրավապահ մարմինները 8 «օրենքով գողերի» միջազգային հետախուզում են հայտարարել:
Այս մասին հայտնում է Rosbalt-ը` հղում անելով Ռուսաստանի իրավապահ մարմինների աղբյուրին:
Հետախուզում է հայտարարվել Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի), Ջեմալ Միքելաձեի (Ջեմո), Կովա Ախվլեդիանիի (Կոբա), Լաշա Նիջարաձեի (Լաշա Ցխալտուբսկի), Կախա Մակալատիայի (Կախա), Կախաբեր Պարպելիայի (Կախա Գալսկի), Ռամազ Ջինչարաձեի (Ռամազ Թբիլիսցի), քրեական հեղինակություն Դավիթ Ղազարյանի դեմ:
Իտալացիները կարծում են, որ այդ անձանց զգալի մասը կարող է գտնվել Ռուսաստանում, և Ռուսաստանի իշխանություններին խնդրել են համապատասխան տեղեկատվություն տրամադրել: