Իսրայելը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հետ Կատարում ընթանալիք բանակցություններում մտադիր է հասնել վեցշաբաթյա հրադադարի Գազայի հատվածում, որի շրջանակում պաղեստինյան զինյալները պետք է ազատ արձակեն 40 պատանդների։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով իսրայելցի պաշտոնյային, որը չի ցանկացել նշել անունը։
Գործակալության տեղեկացմամբ՝ հրեական պետության պատվիրակությունը Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դավիթ Բարնեայի գլխավորությամբ, Կատար կմեկնի մարտի 18-ին։ Ինչպես նշել է աղբյուրը, բանակցությունները կարող են տեւել առնվազն երկու շաբաթ, ինչը պայմանավորված է «այն դժվարություններով, որոնք կարող են ծագել ՀԱՄԱՍ-ի օտարերկրյա պատվիրակների մոտ՝ շրջապփակված անկլավի ներսում շարժման ներկայացուցիչների հետ կապ հաստատելու փորձերում։