Գերմանիան մտադիր է 300 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինայի Զինված ուժերի համար զինամթերքի համատեղ ձեռքբերման Չեխիայի նախաձեռնությանը մասնակցելու համար։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ըստ նրանց՝ 300 միլիոն եվրոն (326 միլիոն դոլար) կբավականացնի մոտավորապես 180 հազար պարկուճների ծախսերը հոգալու համար։
Ավելի վաղ, Գերմանիայի Նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը հայտարարել էր, որ Գերմանիան կմիանա չեխական նախաձեռնությանը ոչ ԵՄ անդամ երկրների զինված ուժերի համար առնվազն 800 հազար հրետանային զինամթերք գնելու և այդ նպատակով կհատկացնի «եռանիշ գումար՝ միլիոնավոր եվրոներով»։