Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը կայացած պետական որեւէ միջոցառման ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չի մասնակցել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «ԲՀԿ-ականներն էլ առանձնապես ակտիվ չէին այդ օրը եւ գրեթե որեւէ միջոցառման չերեւացին։ Ինչո՞ւ Գ. Ծառուկյանը չէր մասնակցում պետական տոնին։ «Ժողովուրդ»-ի այս հարցին ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանեց. «No comment»:
Իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ հայտարարեց. «Պարոն Ծառուկյանի զբաղվածությունը եւ նրանից ՀՀ քաղաքացիների ակնկալիքները ՝ իրենց կյանքում որակ փոխելու առումով, այդ ակնկալիքները բավարարելուն ուղղված նրա գործողությունները խլում են այնքան ժամանակ, որ ամեն ինչ բացատրելի է դառնում»»,- մեջբերում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):