Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր գործընթացում մենք նպատակ ունենք խրախուսել նրանց՝ աշխատել երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու և երկարատև ու կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ:


Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին այն մասին, արդյո՞ք Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսվող Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման օրակարգում դիտարկվելու է քաղաքական, տնտեսական կամ անվտանգության ոլորտներում աջակցությունը:

Մեթյու Միլլերը հանդիպման մասին մանրամասներ չի հայտնել։