Հայաստանը չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը: Այս մասին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը:
«Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին,մենք մերժել ենք»,- նշեց Ղուլյանը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Մենք՝ ՀԱՊԿ ԽՎ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներս, վճռականորեն դատապարտում ենք 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության մեջ բազմաթիվ զոհերի»,- ասված է հայտարարության մեջ։