Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին դեռ չի որոշել, թե ինչով կզբաղվի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո։
«Ձգտում եմ ապրել այսօր եւ վայելել ամեն ակնթարթը։ Շատ հեռու չեմ նայում, հստակ գաղափարներ չունեմ, թե ինչով եմ զբաղվելու կարիերաս ավարտելուց հետո։ Ես դեռ չեմ մտածել այդ մասին։ Հույս ունեմ, որ դեռ մի քանի տարի էլ կխաղամ։ Ես դեռ հավանում եմ խաղալ։
Երբ գա ժամանակը, կգտնեմ միջոց զբաղեցնել ինձ հաճելի զբաղմունքով։ Ինձ հաջողվել է հասնել մարզական կարիերայի բոլոր նպատակներին եւ իրականացնել բոլոր երազանքները։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվել է այսքան շատ բան պրոֆեսիոնալ եւ անձնական կյանքում»,- ասել է Մեսին MBC1-ի Big Time փոդքասթում։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսին «Ինտեր Մայամիի» հետ մասնակցել է 5 հանդիպման, խփել 5 գոլ։