Էրդողանի կուսակցությունը Գերմանիայում չի կարող հասնել բանկային հաշվի բացմանը, գրում է Bild-ը։
Երեք ամիս առաջ ստեղծվեց գերմանական DAVA (Դեմոկրատական դաշինք հանուն բազմազանության և զարթոնքի) կուսակցությունը։
Հայտնի է դարձել, որ բանկերը չեն ցանկանում հաշիվ բացել DAVA-ի համար։ Կուսակցության գլխավոր թեկնածու Ֆաթիհ Զինգալն ասել է.«Մենք պարզապես չենք կարողանում բանկային հաշիվ ստանալ, մենք արդեն կապվել ենք բազմաթիվ բանկերի հետ»: Շատերը չեն պատճառաբանում մերժման պատճառները կամ ասում են, որ վախենում են իրենց հեղինակության համար:
Դաշինքն անվանում են Թուրքիայում Էրդողանի իշխող կուսակցության մասնաճյուղը։ DAVA-ի առաջնորդներից մեկը՝ Թեյֆիկ Օզջանը, պնդում էր, որ դաշինքի նախընտրական քարոզարշավը կֆինանսավորվի «միայն Գերմանիայի անդամավճարների և հովանավորների հաշվին»։ Եթե կուսակցությունը բանկային հաշիվ չունենա, անդամները չեն կարողանա վճարումներ փոխանցել։
Bild am Sonntag-ն ավելի վաղ գրել էր, որ խմբագիրներն իրենց տրամադրության տակ են ունեցել կուսակցության հիմնադիր հռչակագիրը՝ առանցքային առաջնորդների անուններով։ Նրանց թվում է, օրինակ, բժիշկ Մուստաֆա Յոլդասը, ով գրանցված է որպես Համասին սատարող։