Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը ավիահարվածներիէ ենթարկվել Իսրայելի կողմից, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել, հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Al-Alam-ը։
Հյուպատոսությունը ավիարհարվածի հետեւանքով ամբողջությամբ ավերել է, զոհվել է վեց մարդ, ասել է աղբյուրը։ Սիրիայում Իրանի դեսպանն ու նրա ընտանիքը չեն տուժել։
Reuters-ի փոխանցմամբ՝ SNN գործակալությունը ավելի վաղ հայտնել էր, որ հարձակվել են Իրանի հյուպատոսության եւ դեսպանի նստավայրի վրա։
Սիրիայի պետական լրատվական գործակալությունը հայտնել է Դամասկոսի մերձակայքում պայթյունի մասին։