Ապրիլի 1-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» դաշնային օրենքում փոփոխությունները, ըստ որոնց օտարերկրյա վարորդական վկայականների փոխանակման նոր կարգ է հաստատվում։
Պարզաբանումը հրապարակել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Ըստ РБК-ի՝ փոփոխություններով պարզեցվել է օտարերկրյա քաղաքացիների վարորդական վկայականների փոխանակման կարգը՝ մոտոտրանսպորտային միջոցների և մարդատար ավտոմեքենաների վարման համար. «М», «А» և «В» կատեգորիաներ և «А1» ու «В1». ենթակատեգորիաներ։ Այս դեպքում ՌԴ պետավտոտեսչությունը ռուսական վարորդական վկայականներ կտրամադրի օտարերկրյա արտոնագրերի հիման վրա՝ ճանապարհային երթեւեկության կանոնների իմացության տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո։
Սակայն օտարերկրյա վարորդական վկայականների փոխանակումը ավտոբուսներ և բեռնատարներ վարելու համար («C», «D», «CE» և «DE» կատեգորիաներ և «C1E» և «D1E» ենթակատեգորիաներ) կկատարվի միայն, երբ մեքենայի սեփականատերը ներկայացնի վարորդական դպրոցում ավարտական ատեստավորումը հաստատող օտարերկրյա որակավորման փաստաթուղթ, ինչպես նաև՝ տեսական և գործնական քննությունների հաջող հանձնումից հետո:
Պահանջները չեն տարածվում այն պետությունների քաղաքացիների վրա, որոնց օրենսդրությունը սահմանում է ռուսերենի գործածումը որպես պաշտոնական լեզու: Մասնավորապես՝ Աբխազիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հարավային Օսիայի վարորդական վկայականները կփոխանակվեն տեսական քննություն հանձնելուց հետո, իսկ Բելառուսի վարորդական վկայականները կփոխանակվեն առանց քննությունների։
Տրանսպորտային միջոցներ վարելու ազգային և միջազգային վարորդական վկայականները Ռուսաստանում անվավեր կճանաչվեն.
ա) տրանսպորտային միջոցներ սեփականատիրոջ (օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի) բնակության թույլտվություն ստանալու կամ Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու մեկ տարին լրանալուց հետո,
բ) Ռուսաստանի քաղաքացու՝ օտարերկրյա վարորդական իրավունք ստանալուց հետո՝ Ռուսաստան առաջին անգամ մուտք գործելու մեկ տարին լրանալուց հետո:
Որոշ վարորդների համար տարկետումը կգործի մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը։ Խոսքը վերաբերում է.
ա) օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք կացության թույլտվություն են ստացել կամ Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը,
բ) ՌԴ քաղաքացիներին, որոնք Ռուսաստան են մուտք գործել մինչև նշված ժամկետը: