ԵՄ-ն մտադիր է աջակցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին ոչ մահաբեր զենքի հարցում: Այս մասին ապրիլի 4-ին Ազգային ժողովում «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարներն ու մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նա նշել է, որ խոսքը անհրաժեշտ աջակցության մասին է, որը կօգնի ամրապնդել առկա ներուժը։ «Սա մտնում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներում»,- ասել է Մարագոսը։
Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ու կարգավորմանը։