ԱՄՆ-ն անսասան է Հայաստանին օգնության հարցում՝ տնտեսական բարգավաճման եւ կայունության ձեռքբերման համար, դեմոկրատիայի ամրապնդման եւ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Հայաստանի եւ ԵՄ ղեկավարների հետ հանդիպմանը ես հայտարարեցի մեր պարտավորության մասին՝ ավելի քան 65 մլն դոլար հատկացնել այդ ջանքերի համար»,- գրել է նա։