ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան անդամ է ձերբակալվել Ալբորզ նահանգում, հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ հրամանատարության ներկայացուցիչը, փոխանցում է Mehr-ը։
ԴԱԻՇ-ի ահաբեկիչ Մոհամմադ Զաքերը, որը հայտնի է Ռամեշ մականունով, ձերբակալվել է Մահդաշտում երկու այլ ահաբեկիչների հետ պատասխանատու քաղաքացու օգնությամբ, ով հայտնաբերել է նրանց և հայտնել ոստիկանություն, հայտնել է իրանական գործակալության աղբյուրը:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտնել է, որ ահաբեկիչները ձերբակալվել են երկու առանձին գործողությունների արդյունքում, երբ կրակել են նրանց մեքենայի վրա։
Նա նշել է, որ երեք մահապարտ ահաբեկիչներ ծրագրում էին հարձակումներ իրականացնել Իդ ալ-Ֆիտր տոնին։
Ձերբակալվել է նաև ահաբեկիչներին ուղեկցող ութ մարդ, հավելել է նա։