Ապրիլի 5-ին, իսակապես կարեւոր հանդիպում տեղի ունեցավ այսպիսի ձեւաչափով հանդիպում տեղի չէր ունեցել եւ այս հանդիպումը կարեւոր հանգրվան էր Միացյալ նահանգների եւ ԵՄ հետ մեր հարաբերությունների զարգացման համատեքստում, սա ոչ սկզիբն էր, ոչ էլ ամենեւին ավարտը, այլ հանգրվաններից մեկը: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն- Ֆոն դեր Լայեն հանդիպման արդյունքներին:
«Մենք սերտացնում ենք մեր հարաբերությունները եւ ԱՄՆ-ի, եւ ԵՄ հետ: Հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ բավական հստակ ուղղություններ են նշվում, որոնք չափազանց կարեւոր են մեզ համար՝ սկսած ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սատարումից, սա ամենակարեւոր քաղաքական հայտարարությունն է, որի կարիքը իսկապես մենք այսօր ունենք: Շարունակելով ժողովրդավարական բարեփոխումներին աջակցություն հայտնելը ԵՄ եւ ԱՄՆ կողմից եւ մյուս ուղղություններով՝ տնտեսական, սոցիալ-տնտեսական դիմակայությունների, այդ թվում եւ ատոմային էներգետիկայի, բայց ոչ միայն, որովհետեւ խոսվում էր նաեւ ՀՀ-ից էլեկտրաէներգիայի արտահանման մասին սեւծովյան ստորջրյա մալուխի հայաստանյան մասնակցության մասին, խոսվում էր որ զանազան վիզային ռեժիմներ կարող են մտցվել եւ այլն»,-ասել է նա:
Միրզոյանը նաեւ ասաց, որ համատեղ հայտարարությունում հանձնառություն կա բարձրացնել ՀՀ պարենային անվտանգությունը, ինչը խոսում է հարաբերությունների դիվերսիֆիկացիայի նաեւ անվտանգության մասին: