Եվրատեսիլ երգի մրցույթի կազմակերպիչները հայտարարել են ժյուրի կազմելու կանոնների փոփոխության մասին: Այս ամենը կատարվում է կաշառակերության մեղադրանքի ֆոնին:
Եկող տարվանից յուրաքանչյուր մասնակից պետությունից ժյուրիի անդամների անունները հայտարարվելու են նախապես մրցույթի սկսվելուց առաջ: Այս մասին հաղորդում է BBC-ին: 
Առաջին անգամ անմիջապես եզրափակիչից հետո հրապարակվելու է գնահատականները, որոնք տվել են ժյուրիի յուրաքանչյուր անդամ:
Այս փոփոխությունների մասին հայտարարվել է անմիջապես այն բանից հետո, երբ հայտնվեցին լուրեր, համաձայն որի այս տարվա քվեարկության ժամանակ Ադրբեջանին տրված ձայները գնվել են:
Միաժամանակ համաձայն փոփոխությունների ժյուրիի անդամ կարող են դառնալ միայն նրանք, ովքեր չեն եղել այդպիսին նախորդ երկու մրցույթի ժամանակ:
Ինչպես հայտարարել է Ջոն Օլա Սենդը՝ «Եվրատեսիլի» նախագահը ներկայումս հետաքննություն է տանում պարզելու այն հաղորդագրությունները, որոնց համաձայն Ադրբեջանը փորձել է գնել ժյուրիի անդամների ձայնը տարբեր պետություններում՝ մինչ մրցույթի սկսվելը:
«Մեզ համար կարևոր է պարզել, ով է կանգնած այս ամենի հետևում, և եթե մենք բացահայտենք չարաշահումներ, ապա պատժամիջոցներ կկիրառենք համաձայն երգի եվրոպական մրցույթի կանոնների»,- նշել է նա: