Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները. X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցիները ծաղրում Արցախում մնացած տարեց տղամարդուն։
«Ադրբեջանի՝ էթնիկ զտումներ իրականացնելուց հետո, ԼՂ-ում 150 հազար հայերից մնացին մոտ 10-ը, որոնք այժմ ենթարկվում են հալածանքների։ Ահա թե ինչու մենք շարունակեցինք ասել, որ սա հանցավոր ռեժիմ է և դեռ զարմանում ենք, թե ինչպես կարող է միջազգային հանրությունը հավատալ Ադրբեջանին, երբ նրանք ասում էին. «Նրանք մեր քաղաքացիներն են և ունեն բոլոր իրավունքներն ու անվտանգությունը՝ համաձայն Ադրբեջանի Սահմանադրության՝ մեզ հետ խաղաղ ապրելու համար»»,-գրել է նա։
Մարուքյանը հարց է ուղղել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, թե ի՞նչ է մտածում այդ մասին։